Այսօր Մանկաբարձների միջազգային օրն է

- in Առողջություն
Cnndkan

Արդեն ավելի քան 2 տասնամյակ է՝ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձների միջազգային օր: 

Տոնի գաղափարն առաջարկել է Մանկաբարձների միջազգային ասոցիացիան 1987թ. Նիդերլանդներում համաժողովի ժամանակ: Այդ օրը պաշտոնական տոնի կարգավիճակ ստացել է 1992թ.: Այսօր այն նշվում է ավելի քան 50 երկրում:

Տոնի հիմնական նպատակն է բնակչությանը տեղեկացնել մանկաբարձների աշխատանքի կարևորության մասին:

Այս օրն իրականացվող ակցիաների շրջանակներում ամբողջ աշխարհում մանկաբարձները կազմակերպում են փողոցային երթեր, վրաններ են դնում հասարակական վայրերում, որտեղ անցկացնում են անվճար խորհրդատվություններ և բոլոր ցանկացողներին տրամադրում իրենց գործունեության մասին տեղեկություններ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20