Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է հրաձգային զենքերից. ԼՂՀ ՊԲ

- in Պաշտոնական
zenq

Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20