Այս շաբաթ Ակվարիդներ ասուպային հոսքը կլուսավորի Երկրի երկինքը

- in Հասարակություն
Erkir molorak

Այս շաբաթ մոլորակի գիշերային երկինքը կգծավորի էտա-Ակվարիդներ վառ ասուպային հոսքը, որը Հալեյ գիսաստղի մնացորդներն են, որոնք դրա հիմնական մարմնից անջատվել են հեռավոր անցյալում: 

Ասուպները փոշու մասնիկներ են, որոնք իրենց հետևից թողնում են գիսաստղերը: Ամեն անգամ, երբ Երկիրը հատում է այս կամ այն գիսաստղի ուղեծիրը, երկնքում ասուպային «անձրև» է դիտվում: Ասուպային մասնիկները մտնում են մթնոլորտ, լուսավորվում ու այրվում:

էտա-Ակվարիդներ ասուպային հոսքը, որը Երկրի գիշերային երկինքը կլուսավորի այսօր և վաղը, ծնվել է Հալեյ գիսաստղից, որը Երկրի կողքով անցնում է դեպի Արև ճանապարհին և Արեգակնային համակարգի խորքեր ամեն 75,5 տարին մեկ:

Spread the love