Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից

- in Հասարակություն
Pnakalezner

«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին գրել է ինստագրամյան իր էջում:

«Եվրոպական հեռարձակողների միությունը չի ճանաչել իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա: Ստոցկայան հավելել է, որ, իր կարծիքով, մրցույթի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարևը միանշանակ ֆավորիտ է: Նա նաև խնդրել է վիրավորանքներ չգրել իր նկարների մեկնաբանություններում եւ առաջարկել է փակել այդ թեման:

«ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Ստոցկայան նշել է, որ «հիմարություն է արել»: Նրա խոսքով`ինքն անհանգստացել է, որ իր գործողությունների հետևանքով Լազարևը կարող էր որակազրկվել:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20