«Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերով»

- in Պաշտոնական
AJ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից ընթացիկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունների վերաբերյալ հերթական նամակներն ու տեղեկատվական նյութերն են ուղարկվել տարբեր երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին:

Ուղարկված նամակներում նշվել է նաև, որ Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման մարտահրավերներով և ընդգծվել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու և բանակցային սեղանին վերադառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հանդես գա Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերով և թույլ չտա, որպեսզի խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման հունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20