Աշխարհի ամենահարգված տղամարդկանց վարկանիշում Բիլ Գեյթսն առաջինն է

- in Հասարակություն

Միջազգային YouGov սոցոլոգիական ծառայությունը կազմել է աշխարհի թոփ-20 ամենահարգված տղամարդկանց ցուցակը:

Ցուցակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրան հետևում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, դերասան Ջեքի Չանը և անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:

Վեցերորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրանից հետո Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, ապա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Alibaba Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջեք Մանը: Տասնմեկերորդ տեղում է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Կանանց վարկանիշում առաջին տեղում է դերասանուհի Անջելին Ջոլին, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն է, իսկ երրորդ տեղում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20