Աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն

- in Մամուլ
Ator

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք Է մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ԿԸՀ նախագահն ու անդամները պետք Է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։

Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։ Իշխանությունները ցանկանում են համակարգային փոփոխությունները զուգորդել նաև կադրային փոփոխություններով, որպեսզի այդպիսով հանրության մեջ գոնե դրական սպասումներ առաջացնեն։ Հիշեցնենք, Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահ Է դարձել 2011թ. և այս ընթացքում մեկական խորհրդարանական, նախագահական, Երևանի քաղաքապետի և բազում ՏԻՄ ընտրություններ Է անցկացրել

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20