ԱՊՊԱ գործակալություններն ավելի քան 50 տոկոս շահույթ ունեն

- in Մամուլ
Dram

«168 ժամ» թերթը գրում է. 2016 թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոապահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811,7 մլն դրամ:

Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:

Մարտի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով:

Հատուցման միջին չափը 2016-ի մարտի դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ: 2016 թվականի մարտի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49 տոկոս»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20