Ապրիլյան պատերազմի դադարեցման գործում առանցքային էր Պուտինի դերը

- in Միջազգային
Putin Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովն ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի նշանակալի դերն ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման գործում:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ ապրիլի 4-ին միջազգային կառույցները դիմել են Ադրբեջանին ու Հայաստանին կրակը դադարեցնելու կոչերով:

«Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերազմը, եւ այդ գործում առանցքային էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- ասել է նա:

Spread the love