Առեղծվածային դեպք Երևանում. որդին կասկածվում է հորը թունավորելու և խեղդամահ անելու մեջ

- in Սոցիալական
shtap ohnutyun 1

Այսօր` մայիսի 25-ին, դաժան, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Իսակովի պողոտայի 4/22 շենքի 28 բնակարանի բնակիչը հանկարծամահ է եղել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղեկությունը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժին, այնտեղից էլ նշված հասցե է մեկնել Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 80-ամյա Հայկարամ Առաքելյանն էր:

Դեպքի վայր է հրավիրվել դատական բժշիկը, ով հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների` Հ. Առաքելյանի մահը հանկարծամահության հետևանքով չի եղել:

Spread the love