Ասեմ, Վալինկինը խոտակեր է

- in Պնակալեզներ

 … ընչի՞, որտեւ …

Ոչ մի դեսպան այսչափ անգրագիտություն իրեն թույլ չի տա, եթե խոտակեր չլինի:

Ասել է` Հայաստանին վաճառված ոչ մի զենք չի կարողանա Արցախում հայտնվել: Այսինքն իր խելքով, շատ շուստրի ռիխարդզորգե է գլխներիս: Մթոմ Սերժիկին զենք ծախելիս, վրան աբիզալովկա են դրել` զենքը չտեղափոխել ՀՀ սահմաններից դուրս: Ու սրա խոսքից պարզվում է, որ իբր Սերժիկս համաձայնել է, նույնիսկ սրա զառանցանքից ստացվում է, որ անգամ ժամկետանց, դուրս գրած զենքն ու զինամթերքը Հայաստանը չի կարող Արցախին տալ կամ ծախսել: Հմի ամենակայֆ տեղերը.-Ասա, այ ապուշ, քու ինչ գործն է` Արցախում ինչ զենք է հայտնվում կամ չի հայտնվում, մեկ է` չես ճանաչել էդ երկիրը, թե ձախողված շպիոն հետույքդ վառվում է՞, որ կարող է էդ զենքից ախպրտանցդ վրա կրակե՞ն: Կամ, եթե չես ուզում զենք հայտնվի Արցախում, ընչի՞ ես զինում Ադրբեջանին, որի զինտեխնիկայի մի մասը որպես կանոն ավարի կարգավիճակում հայտնվում է Արցախում: Կամ, եթե շաաաատ շուստրի ես, ուզում ես այդպես լինի, ինչու ես ախմախություններ դուրս տալիս, սուս մնա էլի, շարունակիր զինել Ադրբեջանին ու քսի տալ մեզ վրա….: Ձեռի հետ էլ ցույց է տալիս, թե Հայաստանը իրենց գրպանում է, եւ իրենք կարող են ինքնիշխանության վրա անգամ էս տեսակ զառանցանքներով կայֆավատ լինել: Խոտակեր-զազրախոսն էլ ո՞նց է լինում, պարտքս էղնի, հնձին մի տուկ խոտ տանեմ դնեմ շենքի դեմը … Դուք էլ տարեք, թե կհարմարեցնեք, անօթի չմնա …

Լևոն Բարսեղյան, Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20