Աստղագետները գտել են աստղից և նրա շուրջը պտտվող գիսաստղերից կազմված համակարգ

- in Հասարակություն
Erkir molorak

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է Արևի նման աստղ, որի շուրջը պտտվում են սառցե գիսաստղեր: Այդ մասին հետազոտությունը կհրապարակվի Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում:

Աստղագետները Atacama Large Millimeter Array (ALMA) ռադիոհեռադիտակի օգնությամբ հետազոտել են HD 181327 աստղը: Նրա մասսան 30%-ով գերազանցում է Արևի մասսային: Այն գտնվում է Կենդանագիր համաստեղությունում, որը պարունակում է անզեն աչքով տեսանելի 49 աստղ: HD 181327-ն շրջապատված է փոշու օղակով, և նրա տարիքը կազմում է 23 միլիոն տարի:

Աշխատանքի հեղինակները վստահեցնում են, որ հայտնաբերված համակարգը կարող է լույս սփռել այն բանի վրա, թե ինչպես է առաջացել Արեգակնային համակարգը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20