Արգենտինան կհյուրընկալի Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը

- in Առողջություն
Bzhishk

Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը 2017 թ.-ին առաջին անգամ անցկացվելու է Բուենոս Այրեսում:

Այս մասին տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից՝ հավելեով. «Արգենտինայում համագումարը կկազմակերպի և կնախագահի ՖԱՅԴԵՔ Արմենիա, FIDEC USA և FUN CEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների պանամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր, բժիշկ Դանիել Ստամբուլյանը:

Բժիշկ Ստամբուլյանի հայաստանյան այցի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ կկազմակերպվի ընդունելություն: Միջոցառման նպատակն է ներկայացնել Արգենտինան՝ որպես հայ բժիշկներին միավորող հաջորդ համագումարն հյուրընկալող երկիր, ուրվագծել համագումարի գիտական ծրագիրը, ինչպես նաև ամրապնդել հայաստանյան առաջատար բժիշկների և հանրային առողջության կազմակերպիչների հետ կապերը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20