Արդեն կոկորդիս է հասել ու էլ չեմ կարող ձեր զրպարտությունները կուլ տալ

- in Կարծիք
Vaghinak Shushanyan

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, որի կազմակերպած «Հող հանձնողին հանձնենք հողին» բողոքի ակցիան այսօր տապալվեց, հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ.

Ըստ երևույթին, Շուշանյանն այդ օրերի իր պահվածքով է պայմանավորում իր այսօրվա ակցիայի տապալումը՝ հաշվի առնելով, որ Բաղրամյան 26-ի մոտ իր գագաթնակետին հասած շարժման թափը կոտրվեց, երբ Շուշանյանը հայտարարեց, որ պետք է տեղափոխվել Ազատության հրապարակ:

«Արդեն կոկորդիս է հասել ու էլ չեմ կարող ձեր զրպարտությունները, տափակաբանությունները ու մեղադրանքները կուլ տալ: Քանի որ բոլորդ մեղադրում եք ինձ անցած տարի Բաղրամյանից Օպերա իջեցնելու, ժողովրդին բաժանելու մեջ և չեք տիրապետում մանրամասներին, հետևություններ ու եզրակացություններ եք անում առանց ձեզ իմ տեղը դնելու, մարդիկ էլ կան, իբր կատակ են անում և պատեհ-անպատեհ առիթի դեպքում մեջբերումներ են անում, թե բա`

-մեկը լիներ իջեցներ Օպերա..

-Վաղոյին կանչեք, թող իջեցնի Օպերա և այսպես շարունակ…

Մի անգամ եմ գրելու ու էլ ավելացում չեմ անելու

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այն ելույթի տեքստը, որը կարդացել եմ Բաղրամյանում, դրա կազմման և գրման պրոցեսին չեմ մասնակցել, ոչ մի բառ չեմ ասել, ինչքան էլ որ այնտեղ էի, որտեղ գրվում էր (007 փաբ):

Տեքստը գրվել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների և մի քանի այլ անձանց կողմից, որոնցից մի քանիսին չէի էլ ճանաչում:

Նախօրոք ասեմ, թե ինչի չէի մասնակցում գրելուն, որ էլի ավելորդ բաներ չխոսեք:

Ես եղել եմ ոչ կայուն առողջական վիճակում, ֆիզիկապես ու հոգեպես շատ թույլ վիճակում, դրա ապացույցները և տեսանյութերում է երևում և բժշկական փաստաթղթերում, այդ իսկ պատճառով տեքստի գրման ամբողջ ընթացքում եղել եմ աթոռին պառկած վիճակում: Տեքստի պատրաստ լինենուն պես առաջարկվել է ինձ, որպեսզի ես կարդամ, որպես ելույթ:

Ես ինքս իմ հերթին առաջարկել եմ խմբի անդամներին, որ իրենք կարդան, սակայն ոչ ոք հանձն չի առել :

Տեղում տեքստին ծանոթացել եմ և մի քանի անգամ ասել, որ տեքստը թերի է և վերջաբան չունի….Սակայն եղել է պատասխան, որ ամեն ինչ կարգին է և ոչ մի թերի բան չկա…

Այդ ժամանակ ես միայն ավելացրել եմ`

-ԴՈՒՔ ԻՆՁ ՓՈՒՌՆ ԵՔ ՏԱԼԻՍ… և եղավ այն ինչ եղավ:

Հ.Գ. Ավելացնելու և մեկնաբանելու այլևս ոչինչ չկա, այնպես որ չեմ պատասխանելու ոչ մի մեկնաբանության…

Բարին ընդ ձեզ և մտքի պայծառություն բոլորիդ…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20