Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» ՌԴ-ում ծավալած ակտիվությունը տեղափոխում է եվրոպական հողի վրա. «Հրապարակ»

- in Մամուլ
Arthur Baghdasaryan

«Հրապարակ»- թերթը գրում է. Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» Ռուսաստանում ծավալած ակտիվությունն աստիճանաբար տեղափոխում է եվրոպական հողի վրա:

Մոսկվայում «Վերածննդի» համառուսաստանյան կառույցի և գրասենյակի հիմնումից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, առաջիկայում Փարիզում կբացվի «Հայկական վերածննդի» եվրոպական առաջին գրասենյակը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, գրասենյակի բացմանը ներկա կգտնվեն ֆրանսիական քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ։

Իսկ ՀՎԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կմասնակցի ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին, որտեղ և հանդիպումներ կունենա եվրոպական քաղաքական որոշ շրջանակների հետ: Ըստ ամենայնի, ՀՎԿ-ն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ բալանսավորված աշխատել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20