Արծվիկ Մինասյանը` մենաշնորհի և ռեֆորմների մասին

- in Տնտեսական
Artsvik minasyan

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ տրված կարգավորումներն են հնարավորություն տալիս հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն վարել երկրում:

Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության նիստում այսօր հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ պետք է երկրում ակտիվ պայքար մղվի նաև մենաշնորհների դեմ. «Սահմանադրական կարգավորումով ասվում է շատ պարզ՝ մենաշնորհը երկրում արգելվում է: Ցանկացած մենաշնորհ պետք է բացառապես օրենքով սահմանվի: Առաջին հերթին օրենսդրական վերանայումերի կարիք կա, երկրորդը՝ գործիքակազմի վերանայում ու հստակեցում»:

Մինչդեռ հասարակության մոտ քմծիծաղ է առաջանում, երբ այսօրվա պաշտոնյաներն են խոսում կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի մասին: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ գլխավոր հարցը շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը:

Հիմա շուկաները փա՞կ են, ՀՀ էկոնամիկայի նախարարը պատասխանեց, որ երբ խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ շատ արագ կարող է մրցակցային միջավայր ձևավորվել. «Ի՞նչ նշանակում՝ դրանք փակ են, թե՞ ոչ: Հիմա, օրինակ վերցնենք մի մենաշնորհային ոլորտ և ասեք՝ ինչպե՞ս է առաջացել էդ մենաշնորհը»:

Լրագրողները հուշեցին՝ օրինակ՝ շաքարավազի ներկրումը. «Ոչ, շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք, էկոնոմիկայի նախարարությունը պետք է նման ուսումնասիրություն ունենա իր ձեռքի տակ»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանի նյարդերը տեղի տվեցին: «Եթե ձեզ թվում է, որ անընդհատ հարցադրումներով փորձում եք ինձ հունից հանել, չի ստացվի: Ես շատ պարզ բան եմ ասում՝ եթե շաքարի մասին է խոսք գնում, երբ մենք կուսումնասիրենք շաքարի մուտքը շուկա, այդ ժամանակ էլ կկարողնանաք գնահատական տալ: Քանի՞ սուպերմարկետ կա Երևանում, դուք՝ որպես լրագրող, կարո՞ղ եք ուսումնասիրել, էդ բոլորը մի գնորդի՞ց են ձեռք բերում շաքարավազ, թե՞ կարող են ներմուծել: Եթե կարող են ներմուծել, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում»: Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը և մյուսները չպե՞տք է պաշտոնից հեռնան՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ արդյունավետ պայքար ապահովելու համար, նախարարը նման պատասխան տվեց. «Դուք տալիս եք մի հարց նախարարին, որի իրավասությունների մեջ չէ դա: Այլ մարմինին լիազորված հարցը տալիս եք ինձ, որ ես ի՞նչ պատասխանեմ դրան: Դուք ի՞նչ կպատասխանեք: Ես պաշտոնատար անձ եմ, ներկայցրեք, ի՞նչ ունեմ»:

Spread the love