Արծվիկ Մինասյանը մենաշնորհների տեղը չգիտի

Artsvik minasyan

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այսօրվա կառավարության նիստից հետո չգիտեր, թե քանի մոնոպոլիստ է հայտնաբերել մեկ շաբաթվա ընթացքում:

Արծվիկ Մինասյանը չգիտի՞ մենաշնորհների տեղը, նախարարը նման պատասխան տվեց. «Ես դիմել եմ լրագրողներին՝ իմ խոստումի համաձայն, որպեսզի բոլորը տեսնեն, որ ես բաց ու հրապարակային աշխատող եմ: Հիմա, եթե համաձայն չեք, մի օգնեք: Ես իմ գործն անելու եմ՝ հանձնարարականին համապատասխան»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ հանձնարարել էր երեք շաբաթվա ընթացքում այս ուղղությամբ աշխատանք տանել. «Ես ասել եմ, չէ՞, զեկույցը կհրապարակվի և բոլորդ կտեսնեք»: ՀՀ վարչապետը հանձնարարել է նաև հավասար պայմաններ ապահովել բոլոր ներկրողների համար, օրինակ, կարո՞ղ են ցանկացողներն արդեն շաքարավազ ներկրել Հայաստան: Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց. «Կոնկրետ հանձնարարականներ են եղել, ընթացքի մեջ են: Մեկն էլ այսօր էր՝ հուշաթերթի պատրաստում՝ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ու փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ: Ցանկացած միջամտություն, որն այդ փաստաթղթից դուրս է լինելու, համարվելու է անօրինական միջամտություն և համապատասխան արձագանք ու արագ գործողություններ են լինելու»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.