Արտակարգ դեպք Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

- in Իրավունք
Atrchanak

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում, և հնչել են կրակոցներ:

Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ՝ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:

Հարևանները հայտնել են, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպառնալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը չվախենալով ճիվաղներից՝ դիմադրություն են ցույց տվել ու անգամ վիրավորված վիճակում կարողացել են վնասազերծել նրանց: Նրանք հանցանքի վայր են ժամանել Mercedes մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հարևանների խոսքով՝ մահացած Հ. Ֆալանջյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, ում ժամանակին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հեռացրել է ոստիկանության համակարգից՝ սպայի պատիվն արատավորելու համար:

Տուժած Լ. Ավետիսյանը նույնպես ոստիկանության նախկին աշխատակից է, իսկ այս պահին համարվում է Bravo տաքսի-ծառայության տնօրենը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20