Արտերկրում Ալիևների ընտանիքին պատկանում է ավելի քան 140 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք

- in Պնակալեզներ
Ilham Aliev

www.occrp.org կայքի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետազոտաման կենտրոնը (OCCRP) տվյալներ է ներկայացրել արտերկրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփականության մասին:

Ընդգծվում է, որ Ալիևի ընտանիքն արտերկրում ունի ընդհանուր առմամբ ավելի քան 140 միլիոն դոլարի սեփականություն, ինչը միայն հայտնի տվյալներն են: Չի բացառվում, որ իրականում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատների ու բնակարանների թիվն ավելի շատ է:

Դրանից 26 միլիոն դոլարը բաժին է ընկել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի կենտրոնում գտնվող այն փենթհաուսին, որում ապրում են Ադրբեջանի նախագահի դուստրեր Արզուն ու Լեյլան:

Այն ձեռք է բերվել 2006 թվականի սեպտեմբերին, ընդ որում՝ դա իրականացվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության միջոցով:

Ալիևների ընտանիքին է պատկանում Լոնդոնում գտնվող մեկ այլ առանձնատուն՝ 25 միլիոն դոլար արժողությամբ, Գայդ պարկից ոչ հեռու՝ «Հռետորների անկյունում» գտնվող բնակարան՝ 8 միլիոն դոլար արժողությամբ:

Ալիևի ընտանիքին է պատկանում նաև Դուբայում գտնվող 9 ծովափնյա առանձնատուն՝ 44 միլիոն դոլար արժողությամբ, Մոսկվայից ոչ հեռու գտնվող ամառանոց՝ առնվազն 37 միլիոն դոլար արժողությամբ, Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում վիլլա՝ 1.1 միլիոն դոլար արժողությամբ:

OCCRP-ը հիշեցրել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի կողմից Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն բացահայտումների մասին, ինչն էլ նրա ազատազրկման պատճառ է դարձել:

OCCRP-ը նշել է, որ Ալիևների ընտանիքը կուտակել է վիթխարի անձնական բիզնես կայսրություն՝ զավթելով երկրի խոշորագույն ձեռնարկությունները, այդ թվում նաև բանկերը, շինարարական ընկերությունները, ոսկու հանքավայրերն ու հեռախոսային ընկերությունները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20