Բալասանյանը նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջև

- in Մամուլ
Samvel Balasanyan

«Իրատես» թերթը գրում է. Գյումրիի քաղաքապետի ընտրության մրցավազքը վերսկսվել է: Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, «հայրաքաղաքում» լինելու է քաղաքապետի անուղղակի ընտրություն, այսինքն, ավագանին է քաղաքապետ ընտրելու, իսկ քաղաքական ուժերն ընտրությանը մասնակցելու են կուսակցական ցուցակներով:

Ահա այս հանգամանքն անհարմար վիճակի մեջ է դրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, եւ հիմա նա նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջեւ, այլ խոսքով, նոր կուսակցության փնտրտուքով է զբաղված, որի դրոշի ներքո էլ կներկայանա ընտրության:

Ոչ պակաս վատ վիճակ է նաեւ ՀՀԿ-ում, որը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում չունի ընդգծված կուսակցական ներկայացուցիչ, որը կարող է գլխավորել ցուցակը: Այժմ, մեր տեղեկություններով, տարբերակներ են մշակվում, ինչպես վարվել` ինչ-որ մեկին «բերեն» կուսակցությո՞ւն, որ ցուցակը գլխավորի, թե՞, այդուհանդերձ, եղածների մեջ պեղեն-գտնեն մեկին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20