Բաքուն Երևանին մեղադրել է Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման էության աղճատման մեջ

- in Մամուլ, Պաշտոնական
LGHH

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը պատրաստ է բազմակողմանի բանակցությունների, սակայն այդ կարգավորմանը խանգարում է Հայաստանի դիրքորոշումը, հինգշաբթի RIA Novosti-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը:

«Հայկական կողմը կրկին աղճատում է Վիեննայի հանդիպման էությունը: Արդեն վաղուց բառախաղերի ժամանակն անցել է: Վիեննայի հանդիպման արդյունքում արված առաջարկությունները փոխկապակցված են միմյանց հետ: Հրադադարի ռեժիմի նպատակը հանդիսանում է բազմակողմանի և բովանդակային բանակցությունների սկսման համար հող ստեղծելը, որին իր պատրաստակամությունն է հայտնել Ադրբեջանը: Խնդրի համապարփակ քաղաքական լուծման հիմնական մասը հանդիսանում է անթույլատրելի և անհետևողական ստատուս-քվոյի փոփոխությունը և Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- ասել է Գաջիևը:

Նրա խոսքով` եթե Հայաստանը ցանկանում է հրադադարի ռեժիմ, հարկավոր է վերջ դնել հայկական օկուպացիայի փաստին և ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի անօրինական ներկայությանը, ինչն էլ հանդիսանում է հրադադարի ռեժիմի խախտման պատճառ:

«Հակամարտության լուծման հիմքերը վաղուց հայտնի են: Հայկական կողմը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության և հակամարտության կարգավորման գործընթացի մասին տա ճիշտ տեղեկատվություն: Ցավոք սրտի, գործով մենք տեսնում ենք հակառակը»,- ասել է Գաջիևը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20