Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ

- in Պաշտոնական
Galust Sahakyan

Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Պոնտոսի հույների ցեղասպանության կապակցությամբ։ 

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածքներում:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ի համերաշխություն հույն ժողովրդի և մեր հույն գործընկերների` առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը»,–հայտարարել է ԱԺ նախագահը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20