Գարնանային ծաղիկ, որն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար

- in Հասարակություն
Mard

Վարդակակաչը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, օսլա և գլյուկոզա՝ պնդում են գիտնականները: Ժողովրդական բժշկության մեջ այս ծաղիկն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար:

Այդ բույսից կարելի է ստանալ յուղ, որը կիրառվում է կոսմետոլոգիայում: Յուղը պատրաստելու համար պետք է մանրացնել վարդակակաչի թերթերը, վրան լցնել ձիթապտղի ձեթ, թրմել 2 շաբաթ: Այն օգտագործվում է մաշկի մակերեսին տարբեր ցաների դեպքում:

Շատ երկրներում այդ ծաղիկը համարվում է դելիկատես:

Չինաստանում վարդակակաչն օգտագործվում է մաշկի մակերևույթին բորբոքումների և դերմատիտի բուժման համար: Չինաստանում բժիշկները խորհուրդ են տալիս ծաղիկը ուտել, բայց վարդակակաչի տեսակը պետք է ուտելի լինի:

Ծաղիկն ունի տոնուսը բարձրացնող բավական լավ հատկություն: Ժողովրդական բժշկության մեջ այդ ծաղիկն օգտագործվում է փորլուծության, ուռուցքների և սննդային թունավորումների դեպքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20