Գերմանիան Եվրոպայի պաշտպանությունում ձգտում է առաջնորդության

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի իշխանությունների հայտարարությունը՝ բանակի թվաքանակի մեծացման մտադրության մասին, կարևոր պահ է դարձել Եվրոպայի պաշտպանության համար։ 

Վերջին 25 տարում բունդեսվերի ընդհանուր թվաքանակը կրճատվել է՝ 585 հազարից դառնալով 177 հազար։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քայլը՝ ուղղված բանակի մեծացմանը, ունի մեծ խորհրդանշական նշանակություն Եվրոպայի համար, և դա, հոդվածի հեղինակի կարծիքով, պետք է ուրախությամբ ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից։

Դեռ վերջերս դժվար էր պատկերացնել, որ Գերմանիան կորոշի մեծացնել բանակը։ Սակայն այժմ Բեռլինի վերաբերմունքը համաշխարհային ճգնաժամերի նկատմամբ փոխվել է։

FT-ն գրում է, որ Գերմանիայի իշխանություններն ընդունել են այդ որոշումը 2 պատճառով՝ հանուն Ռուսաստանին դիմակայելու և ԴԱԻՇ-ից եկող ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի։

Ներկայում երկրի պաշտպանական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի 1.2 տոկոսը, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ 2020 թվականին դրանք 34.3 մլրդ եվրոյից կհասնեն 39.2 մլրդ եվրոյի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20