Գիտնականները դպրոցում առաջադիմությունը կապել են գեների հետ

- in Կրթություն
Dproc

Գիտնականների միջազգային խումբը դպրոցում և ԲՈՒՀ-երում առաջադիմությունը կապել է գեների հետ: Մասնավորապես մասնագետներին հաջողվել է բացահայտել 74 գենետիկ տարբերակ` կապված ուսուցման պրոցեսի հետ:

Հետազոտողները նշում են, որ գեները մշտապես փոփոխվում են, այդ պատճառով էլ մարդու օրգանիզմում կարող են միաժամանակ գտնվել նույն գենի մի քանի տարբերակներ:

Ընդ որում՝ գենետիկ մարկերները ընդունակ են որոշելու ընդհանուր գենետիկական ներդրումը դպրոցում առաջադիմության մեջ միայն 0.43%-ով:

Սակայն այն փաստը, որ գենետիկան ունի նույնիսկ շատ աննշան ազդեցություն սովորելու հաջողության վրա, արդեն լուրջ բացահայտում է: Գիտնականները ընդգծում են, որ գենետիկ տարբերակները հիմք չեն տալիս կանխագուշակելու, թե երեխան իրեն ինչպես կդրսևորի դպրոցում: Դա նախևառաջ կախված է հենց երեխայից:

Spread the love