Գիտնականները հերքել են մարդկանց պահվածքի վրա լիալուսնի ազդեցության մասին առասպելը

- in Հասարակություն
Erkir molorak

Երկրի բոլոր մայրցամաքներում շուրջ վեց հազար երեխաների քնի և պահվածքի լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լուսնի փուլերը չեն ազդում մարդկանց և նրա վրա, թե որքան խորն են նրանք քնում: Այս մասին ասվում է Frontiers in Pediatrics ամսագրում հրատարակված հոդվածում:

«Ֆոլկլորն ու երբեմն նույնիսկ բժշկական ոլորտի հեքիաթները պնդում են, թե Լուսնի փուլերն ազդում են այն բանի վրա, թե կենդանիների ու մարդկանց հոգեկան խնդիրներն ինչպես են իրենց դրսևորում: Եվ անկախ նրանից` շատ թե քիչ իրական հիմքեր ունեն այդ պնդումները, Լուսնի առեղծվածները մարդկանց դեռ դարերով հուզելու են»,- հայտարարել է Արևելյան Օնտարիոյի հետազոտական ինստիտուտից Ժան-Ֆիլիպ Շապյուն:

Spread the love