Գիտնականները պարզել են իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը

- in Հասարակություն
Aroxjutyun

Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Գասերի գլխավորած հետազոտողները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգին հաջողվում ճանաչել քաղցկեղի բջիջները, և թե ինչու են օրգանիզմի պաշտպանական համակարգերը հաճախ անընդունակ գտնվում՝ ամբողջովին ոչնչացնելու քաղցկեղի ուռուցքը:

Հետազոտությունը հրապարակվել է Immunity հանդեսում: Գիտնականները պարզել են, որ իմունային համակարգի պատասխանն ապահովող առանցքային բաղադրատարրը MUS81 ֆերմենտն է:

Եթե այն դադարում է քաղցկեղի բջիջներում բավականաչափ սինթեզումը, ապա օրգանիզմը դադարում է հիվանդության դեմ պայքարել ինքնուրույն: Հետազոտողները նաև պարզել են, որ MUS81-ը սինթեզվում է տարբեր տիպի ուռուցքների բջիջներում՝ ներառյալ շագանակագեղձի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի քաղցկեղը և այլն:

Պարզվել է, որ քիմիաթերապիայի մի շարք տեսակներ նպաստում են այն գեների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են MUS81-ի ձևավորման համար, ինչը կարող է էլ ավելի հզոր իմունային պատասխան առաջացնել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20