Դաժան սպանություն Երևանում. նախկին ընկերը սպանել է 29-ամյա ընկերուհուն և նրա եղբորը

Danakaharutyun

Armtimes.com-ը հայտնում է, որ Կարապետյան փողոցի տներից մեկում նախկին ընկերը դանակահարել է 29-ամյա ընկերուհուն եւ նրա 25-ամյա եղբորը: Ստացված վնասվածքներից քույրը տեղում մահացել է, իսկ եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը հայտնաբերվել է 29-ամյա Շողիկ Արմենակյանի դին, իսկ նրա եղբայրը՝ Շավարշ Արմենակյանը մահացել է Արմենիա ԲԿ-ում: Նրանց հայրը՝ Համլետ Արմենակյանը Արմենիա ԲԿ-ում է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.