ԴԱԻՇ-ի գրոհայինները օբյեկտներ են գրավել Պալմիրայի շրջանում

DAISH

ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվել և գրավել են Շաեր և Մահր գազի հանքավայրերը Սիրիայի Հոմս նահանգի արևելքում: Այս մասին հայտնում է լիբանանյան «Աս-Սաֆիր» թերթը:

Թերթի տվյալներով՝ սիրիական կառավարական բանակը մարտեր է վարում ԴԱԻՇ-ի խմբավորումների դեմ հարևան Ջեզալ հանքավայրի մոտ և փորձում է վերադարձնել Т-4 ռազմական օդանավակայանից 10 կմ հեռու գտնվող բանակային զորանոցի վերահսկողությունը: Պարբերականը հայտնում է, որ երեքշաբթի գրոհայինները գրավել են դեպի այդ ավիաբազա տանող ճանապարհը պաշտպանող 2 բլոկպոստ և հարձակվել են զորանոցների վրա: Պաշտոնապես չհաստատված տվյալներով՝ նրանց հաջողվել է սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռ խփել:

Սիրիական SANA գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ կառավարական ռազմաօդային ուժերը վերջին օրերին ինտենսիվ հարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերի և շարասյուների ուղղությամբ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.