Դավութօղլուի վրա կբարդվեն կառավարության վերջին բոլոր սխալները, ապա նրան կդարձնեն ահաբեկիչ

- in Կարծիք

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մուհարեմ Ինջեն, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վրա բարդել կառավարության վերջին տարիների բոլոր սխալները, իսկ հետո նրան դարձնել ահաբեկիչ։

Ինջեն հիշեցրել է, որ 2013 թվականին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները, խոսելով կառավարության ու քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի միջև վեճի մասին, պնդում էին, որ որևէ թշնամանք չկա Էրդողանի ու Գյուլենի միջև:

«Ներկայումս նրանք պնդում են, որ նույնը տեղի է ունենում Դավութօղլուի և Էրդողանի միջև։ Այդ ամենի ճիշտ անվանումը «պալատական հեղաշրջում» է։

Ցանկանում եմ զգուշացնել Դավութօղլուին, որ եթե սկզբում կար ETÖ՝ այսինքն «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպություն, ապա հետո հայտնվեց FETÖ-ն՝ Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը, ապա այժմ նրան կփոխարինի DOTÖ-ն՝ Դավութօղլուի ահաբեկչական կազմակերպությունը։

Էրդողանը հեշտությամբ կդավաճանի վարչապետին։ Դավութօղլուին կվերագրեն իշխող կուսակցության բոլոր անհաջողությունները՝ սկսած սիրիական ճգնաժամից մինչև քրդական հարցի ձախողում»,- ասել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20