Դեդ Հասանի հայ սանիկի կապը Լատվիայում ուզբեկական էլիտայի օֆշորային հետքերի հետ

- in Տնտեսական
Orenqov goxer

Ուզբեկստանի նախագահի ավագ և կրտսեր դուստրերը, կնոջ կողմից զարմիկը և կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ. սա ոչ ամբողջական ցանկն է այն մարդկանց, ովքեր փող են պահել լատվիական բանկերում կամ բիզնես են ունեցել այդ երկրում: Այս գործով հետաքննություն է վարել լատվիական Re:Baltica պարբերականը «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության հետ համատեղ:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ընտանիքը և մոտ շրջապատը նորից հայտնվել են եվրոպացի լրագրողների համակ ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Ուզբեկստանի նախագահի ավագ աղջիկը՝ Գյուլնարա Քարիմովան, լատվիական երկու՝ Parex Banka (ավելի ուշ վերանվանված Citadele) և Aizkraukles Banka (ավելի ուշ՝ ABLV) բանկերում, ենթադրաբար, պահել է անօրինական ճանապարհով ստացված մոտ 446 մլն դոլար:

B3F8815F-FEC8-4167-972E-249009ED6084_mw1024_s_n2015թ. հուլիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի թույլտվությունը՝ կապված Ուզբեկստանի նախագահի ընտանիքին առնչվող ընկերությունների հաշվեհամարներում առկա միլիոնավոր դոլարների վրա կալանք դնելու հետ։ Փաստաթղթում Գյուլնարա Քարիմովայի անունը չի հիշատակվել, բայց ԱՄՆ արդարադատության նախարարության հերթական հայցում 2016թ. Քարիմովի ավագ դստեր անունը հրապարակվել է:

Վերջերս Քարիմովի կրտսեր աղջկա՝ Լոլա Քարիմովա-Թիլյաևայի հաշվին հայտնաբերվել է էլիտար անշարժ գույք ամերիկյան Լոս Անջելեսում: Ուզբեկական անկախ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Լոլայի ամուսինը՝ Թիմուր Թիլյաևը, խոշոր բիզնեսներ ունի Ուզբեկստանում, որոնք ազատված են հարկերի վճարումից:

Ուզբեկստանի առաջին տիկին Տատյանա Քարիմովայի քրոջ որդին՝ Աքբար Աբդուլաևը, ինչպես նշվում է, առաջին անգամ Լատվիա է մեկնել Լոլա Քարիմովայի հետ 2006թ., 23 տարեկանում: Նույն տարին նա իր համար մեկուկես մլն եվրոյով շքեղ տուն է գնել Յուրմալայում և 300 000 եվրոյով էլիտար բնակարան՝ Ռիգայի ամենաշքեղ թաղամասերից մեկում: 200 000 եվրոյով Աբդուլաևի գնած Bentley ավտոմեքենան 2006թ. ճանաչվել է Լատվիայի ամենաթանկարժեք ավտոմեքենան:

2007-2008թթ. նախագահի զարմիկը Գուլյամ Գուլամիի հետ 18 մլն եվրոյով ձեռք է բերել Royal Square Hotel & Suites և Garden Palace Hotel հյուրանոցները:Սակայն մի քանի տարի հետո, ըստ Re:Baltica-ի, Լատվիայում Աբդուլաևի ձեռքից բիզնեսը, ենթադրաբար՝ ապօրինաբար, վերցնում է Գուլյամ Գուլամին, որը այժմ մեղադրվում է խոշոր մեքենայության, դատավորին կաշառելու, փաստաթղթեր կեղծելու համար: Գործարարը հերքում է բոլոր մեղադրանքները:

Աքբար Աբդուլաևը 2014թ. մեղավոր է ճանաչվել Ուզբեկստանի արևելյան շրջաններում խոշոր արտադրությունների եկամուտների անօրինական յուրացման համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Re:Baltica-ի տեղեկությամբ՝ Ռիգայում տրանսպորտային բիզնեսով է զբաղվել Ինտերպոլի ուզբեկական ստորաբաժանման նախկին ղեկավար Յուրի Սավինկովը:

2015թ. Ուզբեկստանը Սավինկովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Նա ձերբակալվել է Մոսկվայում և փոխանցվել Տաշքենդին, որտեղ, «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության տվյալներով, ազատազրկվել է կողոպուտի, կոռուպցիայի և երկրից խոշոր չափի արտարժույթ դուրս տանելու համար:

Լատվիայում նրա բիզնես-գործընկեր Հովիկ Մկրտչյանը (նույնպես Ուզբեկստանի քաղաքացի) ունեցել է ավտոմեքենաների փոխադրման խոշոր ֆիրմա, որի միջոցների շրջանառությունը 2014թ. կազմել է 10 մլն եվրո:

Ուզբեկ լրագրողների պնդմամբ՝ Հովիկ Մկրտչյանը 2013թ. սպանված «օրենքով գող» Դեդ Հասանի սանիկն է:

2013թ. իր հարցազրույցներից մեկում Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը Հովիկ Մկրտչյանին հիշատակել է որպես Ազգային անվտանգության ծառայության գեներալ Հաեթ Շարիֆհոջաևի հանցավոր խմբավորման անդամ, որը ներկայումս տնային կալանքի տակ է: Իսկ Մկրտչյանը, ուզբեկական անկախ ԶԼՄ-ների տեղեկությամբ, 2015թ. ազատազրկվել է Ուզբեկստանում:

Spread the love