Դեսպան Յուրի Վարդանյանը տեղյակ է հայ և վրացի երիտասարդների վիճաբանությունից ու կմեկնի Ջավախք

Georgia

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:

Դեսպանությունն արդեն կապվել է Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դեսպանության ֆեյսբուքյան էջից, դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20