Դիաբետով հիվանդների համար խիստ անհրաժեշտ են աշխատանքի ընթացքում կարճատև ընդմիջումները

- in Հասարակություն
Surch

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դիաբետով հիվանդները, որոնք ողջ օրվա ընթացքում նստած են աշխատանքային սեղանի շուրջ, կարող են ավելի լավ վերահսկել իրենց հիվանդությունը, եթե նստած տեղից վեր կենան յուրաքանչյուր կես ժամը մեկ և մի քանի րոպե կատարեն ֆիզիկական վարժություններ կամ էլ պարզապես քայլեն:

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող դիաբետով տառապող 24 հիվանդ, որոնք անցել են մի շարք թեստեր: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք աշխատանքի ընթացքում ունեցել են կարճատև ընդմիջումներ, որպեսզի 3 րոպե քայլեն կամ էլ կատարեն վարժություններ, ունեցել են շաքարի, ինսուլինի ավելի ցածր մակարդակ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20