Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի

- in Կարծիք
hretani zenq

Ռուս հանրահայտ փորձագետ, ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը մեկնաբանել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Ֆելգենհաուերին հիշեցրել են, որ Stratfor-ի գլխավոր վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին լրատվամիջոցի հետ զրույցում, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, և հարցրել են, թե արդյոք նա կիսո՞ւմ է այդ կարծիքը:

Ֆելգենհաուերը պատասխանել է. «Բնականաբար, կցանկանայի հավատալ, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, սակայն ես լավատեսության իրական հիմքեր չեմ տեսնում: Մեծ հաշվով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ էր, միայն պայմանավորվեցին գոյություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի ընդլայնման շուրջ: Եվ ի՞նչ:

Իրական հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն երկու կողմն էլ: Հետևաբար, եթե հակամարտող կողմերից մեկը շահագրգռված չէ հրադադարի հարցում, ապա այն չի լինի: Տվյալ դեպքում, ի հակադրումն այն հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են հենց պատերազմի:

Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացվել է Սիրիայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հերթական բախման ֆոնին, որը Վաշինգտոնի ու Մոսկվայի համար ավելի կարևոր է թվում, քան Ղարաբաղի հարցը:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սարգսյանի ու Ալիևի ներկայիս հանդիպման շնորհիվ հերթական անգամ Երևանին ու Բաքվին կոչ են արել այլևս «իրենց չպահել անվայել», ինչին հակամարտող կողմերն ասել են՝ «իհարկե», և շարունակել պատրաստվել պատերազմի»:

Spread the love