Ե՞րբ է ԵԿՄ նախագահը վերադառնալու Արցախից. «Հրապարակ»

- in Մամուլ
Manvel Grigoryan

«Հրապարակ» թերթը գրում է. Երբ է ԵԿՄ նախագահը վերադառնալու Արցախից, հատկապես, որ Վիեննայից վերադառնալով՝ Սերժ Սարգսյանը կամավորների վերադարձի հրահանգ Է արձակել։

ԵԿՄ մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, գեներալ Մանվել Գրիգորյանը գերագույն հրամանատարի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, կքննարկեն իր՝ առաջնագծում մնալու անհրաժեշտությունը, որից հետո պարզ կդառնա, թե երբ Է վերադառնալու»։ Իսկ թե երբ կլինի այդ խորհրդակցություն-խոսակցությունը, խոսնակը չգիտեր։ Փոխարենը նա հիշեցրեց, որ երկրապահները մշտապես եղել են սահմանին. «Ապրիլի 2-ից, դրանից առաջ Էլ երկրապահը բաժանմունքներով հերթապահություն Է իրականացրել, մարզային խորհրդի բաժանմունքների մի մասն Արցախի զորամասեր Էր այցելում, լինում մարտական հենակետերում, մյուս մասը, մյուս բաժանմունքները՝ Հայաստանի սահմանային հենակետերում։ Այսինքն՝ սահմանների պաշտպանությունն անընդհատ պրոցես Է ԵԿՄ-ի համար և այսուհետ Էլ շարունակվելու Է, քանի դեռ խաղաղության մեծ համաձայնագիր չի կնքվել, հրադադարի պայմանագիրը հիմք չի տվել, որ երկրապահն ավարտված համարի պատերազմը»։ Ըստ խոսնակի, ԵԿՄ-ի ռեսուրսը հետ կգա, իսկ մշտական հերթապահությունը կշարունակվի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20