ԵԱՏՄ-ում հաստատել են անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները

- in Պաշտոնական
Tigran Sargsyan

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են միության անդամ-պետությունների 2016-2017թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները:

TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսի 31-ին Աստանայում կայացած նիստի արդյունքներով հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Նիստում միության երկրների նախագահները հաստատեցին ԵԱՏՄ անդամ-պետությունների 2016-2017թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները: Փաստաթուղթը հակաճգնաժամային է, այն որոշում է առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրների տնտեսությունների առաջ»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ «ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկրների կողմից իրականացվող միջոցառումների մոնիթորինգը կընդունվի որպես կողմնորոշիչ ուղենիշ, և այդ մոնիթորինգը կիրականացվի համակարգված»:

Նրա խոսքով՝ «ընդհանուր առմամբ մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում աշխատանքների համակարգումը ուղղված է հասնելու 3 հիմնական նպատակների՝ ինֆլյացիայի մակարդակ, բյուջետային դեֆիցիտ և պետական արտաքին պարտք»:

«Մոնիթորինգը, որն իրականացնում է հանձնաժողովը, հնարավորություն է տալիս հայտնաբերելու առկա շեղումները նպատակային ցուցանիշներից, որոնք որոշված են միութենական պայմանագրով: Միաժամանակ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները, որոնք քննարկվել և ընդունվել են այսօր, երկրներին հնարավորություն են տալիս համակարգված քաղաքականություն վարելու՝ նվազագույնի հասցնելու համար նպատակայիններից հիմնական ցուցանիշների շեղումը»,- ասել է Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20