«ԵԱՏՄ-ում հիմնահարցը դեռևս լուծված չէ»

- in Տնտեսական
Arm Rus

Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի հետ զրուցել ենք ԵԱՏՄ մտնելուց հետո ոսկեգործների նոր հիմնախնդիրների մասին նաև:

— Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս են գործերը Երևանի ոսկերչական գործարանում, ինչպիսի՞ն էր անցած 2015 թ.-ը` նախորդ տարվա համեմատությամբ:

— Աշխատանքներն ընթանում են նույն տեմպով, տրամաբանությամբ, բայց ընդհանուր առմամբ, վիճակը բավական բացասական է. ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է` ռուբլի — դոլար, դրամ — ռուբլի հարաբերակցության պատճառով: Շուկայում տեղաշարժը բավական քչացել է, հասարակությունների գնողունակությունը պակասել է` առևտուրը շատ սահմանափակվել: Փաստորեն` այն լավագույն սպասելիքները, որ ունեինք ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ, դեռևս չեն իրագործվել: Հուսանք, որ ամեն բան կկարգավորվի և կընթանա դեպի լավը, սակայն ընդհանուր առմամբ կա կոնկրետ խնդիր, որը խանգարելու է նույնիսկ լավագույն պայմանների դեպքում:

Դա ոսկու հարգի նույնականացման, փոխադարձ ճանաչելու, ընդունելու հիմնահարցն է: Այն քանիցս բարձրացվել է ԵԱՏՄ-ի ղեկավարության առջև, համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում չի կայացվում, դժբախտաբար: Նույնիսկ կարելի է գոնե տոնավաճառների առումով մասնակիորեն խնդիրը կարգավորել: Երկրների միջև կապը հիմնականում տոնավաճառների միջոցով է կայանում, որտեղ մասնակցության համար գոնե սահմանափակ կիրառումը չի ընդառաջվում Ռուսաստանի կողմից:

Ղազախստանը բավական լուրջ ընդառաջ գնաց և տոնավաճառի կազմակերպչին հրահանգվեց ժամանակավորապես թույլատրել ոսկերչական իրեր արտահանել այնտեղ տոնավաճառի շրջանակներում վաճառք կազմակերպելու համար, օգնեցին նաև Ղազախստանում ԵԱՏՄ օրենքների շրջանակներում ԱԱՀ գործառույթը փոխադարձ ճանաչելիության հարցում: Արդյունքում` ՀՀ ոսկերիչները կարողացան մասնակցել Ղազախստանում տեղի ունեցած ցուցահանդեսին և որոշակի վաճառք իրականացնել: Թեև` այնտեղ ևս որոշակիորեն խախտվեց հորգորոշման խնդրի լուծման հարցում հարաբերակցությունը, երբ վաճառքի արդյունքում վճարված ԱԱՀ-ն ԵԱՏՄ-ի օրենքներով չտարածվեց հարկային կազմակերպությունների ցանցի միջոցով և, ըստ կանոնակարգի չկարգավորվեց: Այդ հարցով մենք դիմել ենք Ղազախստանի և´ Ֆիանասների նախարարություն, և´ Հարկային ու Մաքսային կազմակերպություններին, և´ ԵԱՏՄ-ի համապատասխան օրգաններին, սակայն ոչ մի կերպ հարցը չի լուծվում:

Առաջիկայում նախապատրաստում ենք մասնակցել Մոսկվայում կազմակերպվելիք լուրջ տոնավաճառին, սակայն հարգորոշման, հարգադրոշման և մանրածախ առևտրի ժամանակ ԱԱՀ-ի մուծման, դրա փոխադարձ ճանաչելիության հիմնահարցը դեռևս լուծված չէ: Խնդրով դիմել ենք, նախորդ օրն էլ հանդիպեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որպեսզի իրենք նույնպես դիմեն ԵԱՏՄ-ի համապատասխան մարմիններին ու փորձեն օգնել մեզ, համատեղ ուժերով հաղթահարենք խնդիրը:

Ահա այս խնդիրներով էլ պայմանավորված` 2015 թ.-ը` 2014 թ.-ի համեմատությամբ լուրջ հետընթաց է արձանագրել և շատ ծանր տարի էր մեզ համար: Ընդհուպ` անհամեմատ ծանր, քան 2008 — 09 թթ. տնտեսական ճգնաժամի տարիներին էր:

— ԵԱՏՄ-ի ղեկավարներից է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դիմե՞լ եք իրեն, նա չի կարո՞ղ հայաստանյան ոսկեգործներիդ աջակցել այդ հարցում:

— Մենք աշխատում ենք չշահագործել նրա հայկական ազգանունն ու հայաստանյան ներկայացուցչությունը: Նա ընդհանուր ղեկավար է, պետք չէ այդպես: Մենք դիմել ենք մեր երկրի ներկայացուցչական նախարարներին, որոնց միջոցով էլ խնդիրն ուզում ենք լուծել:

— Իսկ ռուսական շուկայի պահանջարկն` ի դեմս ո՞ր երկրների ոսկեգործության է բավարարվում և, ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այս դեպքում ո՞ւմ հետ է փոխարինում Հայաստանին:

— Ըստ էության, ԵԱՏՄ-ի ստեղծման և Ռուսաստանի հանդեպ միջազգային հանրության պատժիչ գործողությունների արդյունքում ռուսական շուկայից հեռացել են նաև մեծ ֆիրմաներ, որը որևէ մեկի կողմից չի լրացվել, այլ ընդանուր պահանջարկն է պակասել` ժողովրդի գնողունակության, պահանջարկի պակասի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ.

Էմիլ Գրիգորյան. «ԵԱՏՄ մտնելու արդյունքում ռուսական շուկան կտրուկ նվազել է»

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20