Եթե որևէ ֆորս-մաժոր չլինի` Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին կմեկնեն Ռիո. «Հրապարակ»

- in Մամուլ
Serzh Gagik

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանը եւ ՀԱՕԿ-ն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են Ռիո Դե ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը տեղի ունենալիք օլիմպիական խաղերին, որը ոչ միայն առաջինն է օլիմպիական խաղերի պատմության մեջ, որ կազմակերպվում է Հարավային Ամերիկայում, այլեւ առաջինն է, որին Կոլյայիչը մասնակցում է այլևս ոչ որպես քաղաքական լիդեր, ուստի անում է ամեն ինչ, որ անպայման ոսկե մեդալ բերի կառնավալների քաղաքից:

Ի դեպ, ԲՀԿ-ի հետ առանձնակի սառնություն ունեցող Ծառուկյանը շարունակում է Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերությունները. եթե որեւէ ֆորս-մաժոր չլինի, նրանք միասին կմեկնեն Ռիո` մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20