Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

- in Պաշտոնական
Serzh Sargsyan

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ջեյմս Ուորլիքը՝ ԱՄՆ-ից, և Պիեռ Անդրիոն՝ Ֆրանսիայից, նախկինի նման լիովին հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման միջնորդությանը:

Մենք ոչ վաղ անցյալում տեղի ունեցած բռնությունների բռնկման ու լարվածության շուտափույթ նվազեցման անհրաժեշտության ֆոնին հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը:

Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կայացմանը: Նրանց հիմնական առաջադրանքը լինելու է հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու վստահության միջոցների համաձայնեցմանը հասնելը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն համապարփակ կարգավորման մասին բանակցությունների վերսկսման համար՝ հենված քննարկվող տարրերի ու սկզբունքների վրա:

Բանակցություններում որևէ հաջողության մասին խոսք լինել չի կարող, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել որևէ խաղաղություն առանց բանակցային գործընթացի: Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ գոյություն չունի հակամարտության ռազմական լուծում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20