ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կվնասի ամբողջ աշխարհի տնտեսությանը

England Mec Britania

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է վնասել ոչ միայն բուն թագավորությանը և եվրոպական մյուս երկրներին, այլև ամբողջ աշխարհի տնտեսությանը:

Այս մասին Handelsblatt գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահին առընթեր Տնտեսական խորհրդատուների խորհրդի ղեկավար Ջեյսոն Ֆերմանը:

«Կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում վնասը կլինի փոքր, միջին կամ մեծ,-ասել է Ֆերմանը:- Բայց այն հաստատ կլինի, առանձնապես Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրոպայի և համաշխարհային տնտեսության համար»: «Ներկա պահին մեզ հարկավոր չէ ավելի մեծ անորոշություն»,- հավելել է Օբամայի խորհրդականը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի 13 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Times-ում հրապարակված նամակում գրել էին, որ Բրիտանիան կկորցնի իր միջազգային ազդեցությունը, եթե դուրս գա Եվրամիությունից: Նախկին պետքարտուղարները, պաշտպանության նախարարներն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդականներն ընդգծել էին, որ Բրիտանիան չպետք է հուսա, որ Միացյալ Նահանգների հետ առանձնահատուկ հարաբերությունները նրան կփոխհատուցեն Եվրամիության կորուստը:

Նամակի հեղինակների թվում են՝ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը և Ջորջ Շուլցը, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար և պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանետան:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է ուժեղ Եվրոպա, մինչդեռ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կթուլացնի ինչպես երկիրը, այնպես էլ ամբողջ միությունը:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված է հունիսի 23-ին։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.