ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ռիսկ կդառնա համաշխարհային տնտեսության աճի համար

- in Տնտեսական
England Mec Britania

«Մեծ յոթյակի» երկրների առաջնորդները նախազգուշացրել են, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը կարող է դառնալ բացասական գործոն համաշխարհային տնտեսության զարգացման համար։ 

«ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը կշրջի համաշխարհային առևտրի ընդլայնման, ներդրումների մեծացման, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման առկա միտումը։ Դա ռիսկ կդառնա (համաշխարհային տնտեսության) հետագա աճի համար»,- ասվում է Ճապոնիայում ընթացող G7-ի հռչակագրում։

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։ Համաձայն հարցումների՝ Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների թիվը գրեթե հավասար է։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20