ԵՄ 4 երկիր հրաժարվել է ներկա լինել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին

- in Հասարակություն
Rus zinvor

Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի պատվիրակությունները ներկա չեն լինի Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Այս մասին հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ այդ օրը բոլոր հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն երկրի տարածքում:

Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսն ասել է. «Չեմ կարծում, որ հիմա, երբ մենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վկան դարձանք, արժե մասնակցել ռազմական շքերթների: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու այնքան էլ լավ միջոց չէ»:

Չեխիայի պաշտպանության նախարարությունում ևս հայտնել են, որ Հաղթանակի օրվա առթիվ բոլոր միջոցառումները կանցկացվեն երկրի տարածքում:

Նույնանման դիրքորոշում են հնչեցրել նաև Սլովակիայի պաշտպանության նախարարությունում:

Spread the love