Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր գլխավոր հրամանատարը «վերածնվող Ռուսաստանը» համարել է սպառնալիք

- in Միջազգային
Nato

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության նոր գլխավոր հրամանատար, գեներալ Քերթիս Սկապարոտին հայտարարել է, որ դաշինքը պետք է ճկուն լինի և պատրաստ պայքարի՝ բախվելով «վերածնվող Ռուսաստանի» և առաջ եկող այլ խնդիրների հետ։

«ՆԱՏՕ-ն բախվում է «վերածնվող Ռուսաստանին», որն իրեն բնորոշում է որպես համաշխարհային տերություն»,- ասել է Սկապարոտին, որի խոսքերը մեջբերում է Պենտագոնի կայքը։

Նրա խոսքով՝ դաշինքի այլ խնդիրներից են ահաբեկչությունն ու միգրացիոն ճգնաժամը, որը դարձել է Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անկայունության հետևանք։

«Հաղթահարելու համար մենք պետք է շարունակենք պահպանել և բարձրացնել պատրաստվածության մակարդակը, լինենք ճկուն արդեն այսօր պայքարի համար, եթե զսպումը ձախողվի»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը թևակոխել է անորոշության նոր դարաշրջան:

Spread the love