Երկրում փնտրվում է ոչ թե նոր վարչապետ, այլ նախագահական պալատի ծառա

Turky

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին հայտարարել է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի վարչապետի պաշտոնից հեռանում է ոչ թե 23 միլիոնի, այլ 1 մարդու կամքով:

«Ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու ցանկությամբ: Այդ պատճառով երկրի համար փնտրվում է ոչ թե վարչապետ, այլ նախագահական պալատի ծառա: Ժողովրդի դարդերով հետաքրքրվող չկա: Քիլիսի մեր քաղաքացիները հարցնում են՝ «Որտե՞ղ է պետությունը, որտե՞ղ է կառավարությունը»: Ամեն օր հրթիռներով հարվածում են մեր նահանգի բնակիչներին, սակայն նրանց դարդերով չեն հետաքրքրվում»,- ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2015 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված կրկնական խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքել է ողջ քվեների 49.49 տոկոսը՝ 23.673.541 քվե:

Ի դեպ, դրանով իսկ Ահմեթ Դավութօղլուն գերազանցել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեկորդը, որի գլխավորած ԱԶԿ-ն 2011 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ստացել էր 2 միլիոն քվե պակաս:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.