«Էյր Արմենիա»-ն պարտքի դիմաց բանկին է տվել իր գրասենյակը. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Dolar

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էյր Արմենիա» ավիաընկերությունն իր պարտատեր համարվող բանկերից մեկին պարտքի դիմաց տվել է ընկերության գրասենյակը:

Այժմ ընկերության ղեկավարությունը նոր գրասենյակ է փնտրում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընթացքում ընկերությունը գտնվում է փաստաթղթերի վերականգնման գործընթացի մեջ:

«Հիմա հստակ չենք կարող ասել, թե երբ չվերթ կունենանք»,-ասաց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսի 12-ին հայկական ավիաընկերությունը հայտարարել էր, որ իր բալանս է մուտք արվել 68 մլն դոլարի արժեթուղթ: Սակայն նույն տարվա նոյեմբերի 2-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սնանկ էր ճանաչել «Էյր Արմենիային»:

Իսկ ահա, այս տարվա մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաստատեց «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20