Էրդողանը Գյուլենի կրոնական շարժումը որակել է որպես «ահաբեկչական խմբավորում»

- in Միջազգային
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական շարժումը որակել է որպես «ահաբեկչական խմբավորում»:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները նրա անդամներին պատասխանատվության կենթարկեն օրենքով սահմանված կարգով՝ կառավարությանը տապալելու փորձերի համար:

«Նրանց, ովքեր պառակտում են ազգին, թույլ չենք տա խույս տալ պատժից: Նրանք կենթարկվեն պատասխանատվության: Ոմանք փախուստի են դիմել, ոմանք արդեն բանտերում են, և նրանց նկատմամբ ընթանում է դատական գործընթաց: Այդ ամենը շարունակվելու է»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը հավանության է արժանացրել Գյուլենի հետևորդներին որպես «ահաբեկչական խմբավորում» ճանաչելու որոշումը:

Spread the love