Թբիլիսին արձագանքել է վրաց-ամերիկյան զորավարժություններին Մոսկվայի քննադատությանը

- in Միջազգային
Tbilisi

«Վրաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է ընտրում իր ռազմական գործընկերներին», – հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն՝ վստահեցնելով, որ վրաց-ամերիկյան զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ եւ հակված չեն ապակայունացնելու իրադրությունը տարածաշրջանում:

Մայիսի 6-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Noble Partner 2016 (Բարձր մակարդակի համագործակցություն) զորավարժությունը սադրանք է եւ միտված է ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում:

Զորավարժությունները տեղի են ունենալու մայիսի 11-26-ը Վրաստանի Վազիանի ռազմական բազայում, որին ընդհանուր առմամբ մասնակցելու են 1300 զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Զորավարժությունների ժամանակ կիրառվելու են ամերիկյան Abrams տանկեր եւ Bradley հետեւակային մարտական մեքենաներ:

Այսպիսի զորավարժություն երկրորդ անգամ է անցկացվում Վրանստանում: Առաջինը անցյալ տարվա մայիսին էր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20