Թուրքիան բաց է թողել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը

turkey russia

Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելու համար Թուրքիային անհրաժեշտ է Մոսկվայի հետ կարգավորել հարաբերությունները:

Սակայն, Անկարան հերթական անգամ բաց է թողել այդ հնարավորությունը` ազատ արձակելով Ալպարսլան Չելիկին, որը կասկածվում է ռուս օդաչու Օլեգ Պեշկովին գնդակահարելու մեջ: Այդպես են համարում ամերիկյան Stratfor կենտրոնի վերլուծաբանները:

Նրանց տեսակետից` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խճճված բնույթ են կրում և ավելի խորն են գնում, քան Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումը: Stratfor-ը գրում է, որ Թուրքիան ջանում է իր ազդեցությունը տարածել Սիրիայի հյուսիսում, որտեղ ապրում են քրդերը: Սակայն, այդ տարածքները մասամբ պահում են ահաբեկչական խմբավորումները, որոնց դեմ կռվում է Բաշար Ասադի բանակը, որին էլ իր հերթին աջակցում է Ռուսաստանի օդուժը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.