Թուրքիան կարող է ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում

- in Միջազգային

Թուրքիան կարող է միայնակ ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, եթե դա անհրաժեշտ լինի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Դավութօղլուն դրա համար որպես պատճառ նշել է այն, որ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքն, իբրեւ, կանոնավոր գնդակոծությունների է ենթարկվում Սիրիայի այն շրջաններից, որոնք վերահսկվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20