Թուրք ոսկերիչները ռուսական բարձր մաքսատուրքի պատճառով իրենց բիզնեսը տեղափոխում են Հայաստան

Turky

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք ոսկերիչները Ռուսաստանի բարձր մաքսատուրքերից խուսափելու համար իրենց արտադրությունը սկսել են տեղափոխել Հայաստան՝ արհեստանոցներ հիմնելով այնտեղ:

Այդ հարցում հաշվի է առնվել նաև Հայաստանում էժան աշխատուժի ու հանրահայտ վարպետների առկայությունը: Թերթի պնդմամբ՝ վերջին օրերին ոսկերիչների շրջանում ամենահանրաճանաչը դարձել են երկու երկրներ՝ Հայաստանն ու Իրանը:

Իրանը նորաբաց շուկա է ոսկերիչների համար, և նրանք այդ շուկայում տեղ զբաղեցնելու համար Իրանում մասնակցում են ցուցահանդեսների, Իրանում գործող ոսկերիչների հետ հիմնում են համատեղ ձեռնարկություններ:

Թեև Ռուսաստանը բեռնարգելք չի դրել Թուրքիայից ոսկու ներկրման վրա, սակայն 42 տոկոսի հասնող մաքսատուրքը դժվարին դրության մեջ է դրել թուրք ոսկերիչներին՝ բարդացնելով ոսկու առևտուրը:

Դրա հաար էլ Քափալըչարշըի (Փակ շուկա) ոսկերիչները ելքը տեսում են Հայաստան տեղափոխվելու մեջ: Նրանց մեծ մասն ունեն հայկական արմատներ: Հայաստան տեղափոխվելու վրա ազդել է նաև զբոսաշրջիկների թվի պակասը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.